Ռազմական համալսարանում հուլիսի 28-ին տեղի է ունեցել մարզական վաշտի առաջին զորակոչի զորացրման հանդիսավոր միջոցառումը։ Մարզիկներին շնորհավորել և նորանոր մարզական նվաճումներ են մաղթել համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը և ԲԿՄԱ ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը։
Ինչպես տեղեկացնում է ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունը՝ 6 մարզիկներ, այդ թվում՝ 5 ֆուտբոլիստներ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատրյանի հրամանով ստացել են կրտսեր սերժանտի կոչում։




























































