«Կադիսի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Մարտին Կալդերոնի տեղափոխության մասին:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղում էր «Պակուշ դե Ֆերեյրայում», որի կազմում անցկացրել է 9 հանդիպում:
Կալդերոնը «Ռեալի» սան է: Նա մադրիդյան ակումբի հիմնական կազմում ոչ մի հանդիպում չի անցկացրել:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսի 13-ին։ «Կադիսը» օգոստոսի 14-ին սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21։30։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Կադիսի» հաղթանակը գնահատում է 2,75 գործակցով, ոչ ոքին՝ 3,40, իսկ «Լևանտեի» հաղթանակը՝ 2,50