«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է վերադառնալ Բունդեսլիգա: Ըստ Fichajes-ի, «Բավարիան» հետաքրքրված է 25-ամյա գերմանացու ծառայություններով:
Հարկ է նշել, որ լայպցիգյան ակումբը լքելիս ֆուտբոլիստը նախընտրեց «Բավարիայի» փոխարեն տեղափոխվել «Չելսի»:
Վերների պայմանագիրը «Չելսիի» հետ գործում է մինչև 2025-ի ամառը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Վերները 52 խաղում դարձել է 12 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: