Թուրինի «Յուվենտուսը» նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսի պաշտպան Ջեորջիո Կյելինիի հետ:
Իտալացի վետերանն այժմ ազատ խաղացողի կարգավիճակ ունի, քանի որ պայմանագիրն ավարտվել է հունիսի 30-ին: Ակնկալվում է, որ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Եվրոպայի նորընծա չեմպիոնը վերադառնա արձակուրդից:
Կյելինին, որ շուտով կդառնա 37 տարեկան, ցանկանում է 2 տարվա պայմանագիր և աշխատավարձի բարձրացում: Նախկինում նա ստանում էր տարեկան 3.5 մլն եվրո, իսկ այժմ ցանկանում է ստանալ 5 մլն եվրո: