«Յուվենտուսը» բանակցություններ է վարում «Սասուոլոյի» հետ կիսապաշտպան Մանուել Լոկատելիի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ թուրինյան ակումբը առաջարկել է վարձակալել խաղացողին՝ 30 մլն եվրոյով գնման պարտավորությամբ։ «Սասուոլոյի» ղեկավարությունը ֆուտբոլիստի համար 40 մլն եվրո է պահանջում, քանի որ «Արսենալը» պատրաստ է այդքան վճարել խաղացողի համար։
Նախորդ մրցաշրջանում Ա Սերիայի 34 խաղում Լոկատելին դարձել է 4 գոլի հեղինակ։