Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում վաղը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»։ Կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մրցակցի գլխավոր մարզիչ Էնդի Մորիսոնը և ֆուտբոլիստ պատասխանել են լրագրողների հարցերին։
-Տարո՛ն, առաջին խաղը բավականին ցածր խոտածածկ ունեցող խաղադաշտում էր։ Հետաքրքիր է՝ պրակտիկայում երբևէ նման որակի խաղադաշտում հանդիպում անցկացրե՞լ էիք։
-Ճիշտ եք նկատել, խաղադաշտի որակը ֆուտբոլային մակարդակի չէր։ Նմանատիպ դեպք չեմ հիշում իմ կարիերայում, որ այդպիսի խաղադաշտում խաղացած լինեմ։
-Որքանո՞վ խաղադաշտի որակը խանգարեց ձեզ ցուցադրել ձեր խաղը և եթե այն ֆուտբոլային մակարդակի լիներ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արդյունք կգրանցվեր։
Ճիշտ է, մեր թիմն այնպիսի ֆուտբոլ է դավանում, որ խաղադաշտի որակը մեզ համար կարևոր էր, բայց այս դեպքում ավելի շատ պայքարի խաղ էր և պատրաստվել էին այդ խաղին այդպես։ 2-2-ն այդքան էլ վատ արդյունք չէր, հույս ունենք այստեղ՝ լավ խաղադաշտի պայմաններում կարող ենք առավելության հասնել։
-Տարո՛ն, պաշտպանությունում եք խաղում․ մրցակցի կազմում կա՞ն ֆուտբոլիստներ, որ Ձեզ համար անհարմար մրցակիցներ են։
-Իրենք ավելի շատ թիմային գործողություններով էին աչքի ընկնում․ երկար փոխանցումներով, պայքարով։ Հատուկ խաղացողների չեմ կարող առանձնացնել։
-Դուք Ձեզ ինչպե՞ս եք զգում, քանի որ մրցաշրջանը բավականին երկար տևեց, հետո մասնակցեցիք հավաքականի խաղերին ու միանգամից նորից «Ալաշկերտին» միացաք․ թարմության պակաս, հոգնածություն կա՞։
-Առաջնությունը շատ երկար տևեց, հանգստի համար քիչ ժամանակ ունեինք, բայց ֆուտբոլային կյանքն այդպիսին է, շատ շուտ սկսվեց նոր առաջնությունը, տեսնենք։