Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրված է «Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Tutto Cagliari-ն։ Հաղորդվում է, որ բանակայիններն արդեն առաջարկ են արել 35-ամյա ուրուգվայցուն, բայց անձամբ ֆուտբոլիստը նախընտրում է մնալ Ա Սերիայում։
Գոդինի պայմանագիրը «Կալյարիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում նա 28 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։
«Ինտերի» պաշտպանը «Կալյարի» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին։ Գոդինը 2019 թվականից է հանդես եկել «Ինտերում», որի կազմ տեղափոխվել էր «Ատլետիկոյից»՝ ազատ խաղացողի կարգավիճակով։ Transfermarkt-ը Գոդինի տրանսֆերային արժեքը 2,5 մլն եվրո է գնահատում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գոդինի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։ ԶԼՄ-ների տեղեկություններով, ռուսական ակումբն արդեն առաջարկ է արել «Կալյարիին» և ֆուտբոլիստի համար պատրաստ է մոտ 4 մլն եվրո վճարել։