«Նոայի» նորեկ Ալեքսանդր Կարապետյանը ակումբի մամուլի ծառայության հետ առաջին զրույցում խոսել է թիմ տեղափոխվելու, այնտեղ տիրող մթնոլորտի և կատարված փոփոխությունների մասին:
«Արտասահմանից՝ Ղազախստանից, Ռուսաստանից շատ առաջարկներ եմ ունեցել, բայց ուզում էի Հայաստանում մնալ։ Երեխաներն այստեղ արդեն դպրոց են գնում։ Լավ հարաբերություններ ունեմ Արթուրի հետ։ Տղաները շատ էին պատմում, որ այստեղ կոլեկտիվը լավն է, դա նույնպես շատ կարևոր է։ Թիմը եվրագավաթներում է խաղում, ինչն էլ նպաստեց իմ տեղափոխությանը։
Այնպիսի տպավորություն է՝ ասես տարիներ է այստեղ եմ խաղում։ Տղաներն ինձ լավ ընդունեցին։ Գիշերը 5-ին ինձ օդանավակայանում դիմավորեցին, կարծում եմ՝ բոլոր թիմերում չէ, որ այդպես է»,- ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ «Նոայի» տեսանյութում։