Իսպանական Լա լիգայի չորս ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինի նկատմամբ, հաղորդում է Bernabeu Digital-ը:
Ըստ աղբյուրի՝ ուկրաինացին հայտնվել է «Կադիսի», «Խետաֆեի», «Գրանադայի» եւ «Էսպանյոլի» դիտակետում: Արքայական ակումբը պատրաստ չէ վաճառել դարպասապահին, բայց կարող է վարձակալության տալ ֆուտբոլիստին: Միևնույն ժամանակ, ինքը՝ Լունինը, չի ցանկանում հեռանալ «Ռեալից» և մտադիր է պայքարել Տիբո Կուրտուայի հետ հիմնական կազմում տեղ ունենալու համար:
22-ամյա Լունինը խաղում է «Ռեալում» 2018 թվականից: «Ռեալի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2024 թվականի ամառը: