Ղազախստանը ներկայացնող հայազգի հայտնի մարզիչ Գրիգորի Բաբայանը ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում և վերահսկելու է մարզչական գործընթացը ՌՊԼ-ի թոփ ակումբներից մեկում: Սակայն, նա կարող էր գլխավորել նաև այլ թիմեր, հայտնում է Vesti.kz-ին:
Ըստ Sputnik Ղազախստանի, Բաբայանի ծառայություններով հետաքրքրված էին Հունգարիայում, մասնավորապես` «Ֆերենցվարոշը», որը գոհ էր ԱՊՀ-ից մեկ այլ մարզչի` ուկրաինացի Սերգեյ Ռեբրովի հետ համագործակցությունից: Ճիշտ է, այս հետաքրքրությունը հստակ չէր:
Ձմռանը Բաբայանը համարվում էր Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հավանական թեկնածու, սակայն, աղբյուրը նշում է, որ ըստ ամենայնի, Կոստանայի շրջանի ակիմը բաց չի թողել «Տոբոլի» մարզչին: Միաժամանակ հնարավոր է, որ ապագայում նա դեռ ստանձնի ազգային հավաքականի ղեկը:
Հիշեցնենք, որ Բաբայանը մրցաշրջանի թեժ պահին հեռացավ Կոստանայի «Տոբոլից», որի հետ պայքարում էր չեմպիոնության համար ՂՊԼ-ում: ԲԿՄԱ-ում 41-ամյա մասնագետը կլինի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակված Ալեքսեյ Բերեզուցկիի օգնականը: Այս պահին ԲԿՄԱ -ն պատրաստվում է նոր մրցաշրջանի Ավստրիայում: