Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Աստանան» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց Արամ Ոսկանյանի «Ատիրաուին»:
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարին Տոմասովը: Տանտերերի կազմում խաղին մասնակցեցին Հայաստանի հավաքականի նախկին անդամներ Արամ Հայրապետյանն ու Արտակ Դաշյանը, «Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան Դմիտրի Գուզը, «Ալաշկերտի» նախկին ֆուտբոլիստներ Ստոյկովիչն ու Բրայանը, իսկ «Աստանայի» կազմում հաղթական խաղին մասնակցեցին Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանը:
«Աստանան» վերջին 3 խաղում խաղացել էր ոչ-ոքի: Այս հաղթանակից հետո «Աստանան» 38 միավորով միանձնյա առաջատարն է, իսկ «Ատիրաուն» 21 միավորով 8-րդ տեղում է: