«Էվերթոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը քննադատել է Կոլումբիայի հավաքականին իրեն Ամերիկայի Գավաթին չհրավիրելու համար։
«Ես լավ եմ։ Ուզում եմ հասկացնել, որ ես վատ մարզավիճակում չեմ եղել ու պիտի խաղայի Ամերիկայի Գավաթում։ Դա մարզչական շտաբի որոշումն էր, բայց ես այն չեմ կիսում, որովհետև իմ հանդեպ հարգանք չեն դրսևորել։
Եթե մարզիչն ուղիղ ասեր․ «Ես հույսեր չեմ կապում քեզ հետ, որովհետև դու ինձ որպես խաղացող դուր չես գալիս», այդ ժամանակ ես կլռեի ու կհեռանայի։
Հուսով եմ՝ Կոլումբիայի հավաքականը լավ հանդես կգա Ամերիկայի Գավաթում ու կհաղթի»,- Խամեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։