The Daily Star-ի հաղորդմամբ, «Տոտենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի ծառայություններով:
«Քաղաքաբնակները» բրազիլացու տրանսֆերը գնահատում են 82 մլն եվրո: «Սիթին» դեմ չի լինի տրանսֆերին, առավել ևս, եթե գործարքում ներառվի Հարի Քեյնը, որը վերջերս անընդհատ ցանկություն է հայտնում լքել «Տոտենհեմը»:
Ժեզուսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ.:
2020/21 մրցաշրջանում «Սիթիի» կազմում անցկացրած 43 խաղում Գաբին դարձել է 14 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: