Այսօր կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Գործկոմի անդամները միաձայն քվեարկել են Կանանց ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգում (2020-21թթ.) փոփոխությունների հաստատման օգտին:
Այնուհետև Գործադիր կոմիտեի անդամները կողմ են արտահայտվել ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարցի վերաբերյալ: Որոշվել է նախնական համաձայնությամբ թույլատրել ԲԿՄԱ-ին (հաշվարկից դուրս) հանդես գալ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, բայց ինչպես VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի, այնպես էլ Հայաստանի Առաջին խմբի ակումբներին հնարավորություն տալ արտահայտել իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ: Այսպիսով, ԲԿՄԱ-ի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի ՀՖՖ Գործկոմի հաջորդ նիստին:
Նիստի վերջում որոշվել է անցկացնել ՀՖՖ Տարեկան հերթական ժողովը հունիսի 28-ին՝ 13:00-ին՝ ՀՖՖ գրասենյակում: