«Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի «Նապոլին», հայտնում է Corriere dello Sport-ը։
Ավելի վաղ «Նապոլիի» նախագահ Աուերոլի Դե Լաուրենտիսը հայտարարեց Ջենարո Գատուզոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Աղբյուրի փոխանցմամբ, Կոնսեյսաուն մոտ օրերս կներկայացվի «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում։
,Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Յուվենտուսը» 4-1 հաշվով ջախջախել է «Բոլոնիային»։ Զուգահեռաբար ընթացող խաղում «Նապոլին» ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Վերոնայի» հետ։ Արդյունքում, թուրինցիները 78 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականն են զբաղեցրել՝ և Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք նվաճել, իսկ «Նապոլին» (77) կխաղա Եվրոպա լիգայի խմբային փուլում։