Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ասել է, որ իսպանական «Բարսելոնան» Սուպերլիգայի մասնակից ակումբներից իրեն ամենից քիչն է հիասթափեցրել:
Մարտին «Բարսելոնայի» նախագահական ընտրություններում հաղթեց Ժոան Լապորտան: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կատալոնական ակումբի պարտքերը կազմել են 1,173 միլիարդ դոլար:
«Բոլորն ինձ ինչ-որ չափով հիասթափեցրին, բայց պետք է ասեմ, որ «Բարսելոնան» ամենաքիչն է հիասթափեցրել: Վերջերս ընտրվեց Լապորտան, և ես նրա հետ խոսեցի երկու-երեք անգամ: Նա զգալի ճնշման տակ է, քանի որ նա ժառանգեց ակումբի իրավիճակը․ իր մեղքը չէր, ուստի նա ակնհայտորեն մեծ ճնշման տակ էր:
Բայց որպես խորամանկ բանակցող, նա գտավ մի ռազմավարություն («Բարսելոնայի» մուտքը Սուպերլիգա պետք է աջակցվի ակումբի անդամների քվեարկությամբ)՝ դուրս գալ առանց կորուստների»,- Չեֆերինին է մեջբերում 24ur-ը։