«Բավարիայի» ֆուտբոլիստ Յոսուա Կիմիխը ասել է, որ որոշել է հրաժարվել գործակալի ծառայություններից: Այժմ ֆուտբոլիստն անձամբ է ներկայացնելու իր շահերը:
«Ես որոշեցի, որ ուզում եմ ինքնուրույն պաշտպանել իմ արժեքները, տեսակետս և կրել անձնական պատասխանատվություն: Համոզված եմ նաև, որ միայն ես կարող եմ լավագույնս ներկայացնել իմ դիրքորոշումը ուրիշներին»,- մեջբերում է ֆուտբոլիստին Goal-ը:
Կիմիխը «Բավարիայի» կազմում այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 4 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։