Ճապոնիայի Օսակա քաղաքում մեկնարկած գեղասահքի աշխարհի թիմային առաջնությունում ռուսաստանցի Աննա Շչերբակովան հաղթեց կարճ ծրագրում: Երկրորդ տեղում ևս Ռուսաստանի ներկայացուցիչ Ելիզավետա Տուկտամիշևան է: Լավագույն եռյակը եզրափակել է ճապոնուհի Կաորի Սակամոտոն:
Ընդհանուր հաշվարկով Ռուսաստանի հավաքականը մրցաշարում առաջատարն է ՝ վաստակելով 35 միավոր: Նրան հաջորդում են Ճապոնիայի (27), ԱՄՆ (25), Իտալիայի (22), Կանադայի (14) և Ֆրանսիայի (12) հավաքականները:
Գեղասահքի աշխարհի թիմային առաջնություն
Կանայք. Կարճ ծրագիր
1. Աննա Շչերբակովա (Ռուսաստան) — 81.07
2. Ելիզավետա Տուկտամիշևա (Ռուսաստան) — 80,35
3. Կաորի Սակամոտո (Ճnապոնիա) — 77,78
4. Ռիկա Կիհիրա (Ճապոնիա) — 69,74