«Տոտենհեմի» ու Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը բացատրել է Մադրիդի «Ռեալ» վերադառնալու մասին վերջերս արտահայտած մտքերը։
«Կարծում եմ՝ վաղ է խոսել ապագայի մասին․ դեռ այս մրցաշրջանը չի ավարտվել։ Եվ ես դեռ շատ խաղեր պիտի անցկացնեմ «Տոտենհեմի» կազմում՝ նախքան Եվրոպայի առաջնությանը մեկնելս։
Ակնհայտ է, որ իմ պայմանագիրը իրավաբանորեն ենթադրում է, որ մյուս մրցաշրջանում ես պիտի վերադառնամ Մադրիդի «Ռեալ», ինչն էլ ես ավելի վաղ ասել էի։ Չեմ կարծում, թե իմ այդ խոսքերն անհարգալից էին ինչ-որ մեկի հանդեպ։ Օրենքով ես պիտի վերադառնամ Իսպանիա։
«Ռեալ Մադրիդը» ակումբ է, որին պատկանում են իմ ֆուտբոլային իրավունքները, ու, որքանով ես գիտեմ, «Տոտենհեմում» ես վարձավճարով հանդես եմ գալու մինչև այս մրցաշրջանի ավարտ, իսկ Եվրո-2020-ից անմիջապես հետո վերադառնալու եմ Մադրիդ։ Առայժմ մեր պլանն այդպիսին է»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Goal-ը։