Ավարտին է մոտենում Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլը։ Այսօր և վաղը կկայանան ընտրական փուլի վերջին հանդիպումները։
Մրցաշարը պետք է անցկացվեր 2021 թվականի հունվարի 9-ին Կամերունում, սակայն այնուհետև մրցաշարը հետաձգեց ու այն կանցկացվի 2022 թվականի հունվարին։ Հետաձգման պատճառը կորոնավիրուսն է։
Նշենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ամենատիղոսակիր հավաքականներ են Եգիպտոսը (7 անգամ), Կամերունը (5), Գանան (4) և Նիգերիան (3):
Մրցաշարին մասնակցելու են 24 հավաքական։ Այս պահին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել 15 հավաքական։ Այդ հավաքակններն են․
Գվինեա
Մալի
Գանա
Սուդան
Գաբոն
Գամբիա
Մարոկկո
Եգիպտոս
Կոմորյան Կղզիներ
Ալժիր
Զիմբաբվե
Սենեգալ
Թունիս
Հասարակածային Գվինեա
Նիգերիա
























































