Հարձակվող Անտուան Գրիզմանը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից» մոտ ժամանակներս: Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում կատալոնական ակումբում և չի ցանկանում մեկ այլ թիմ տեղափոխվել:
Նրա պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 3 տարուց, այդ իսկ պատճառով ֆրանսիացին չի մտածում իր ապագայի մասին:
Այդուհանդերձ, «Բարսելոնան» Գրիզմանին համարում է այն խաղացողներից մեկը, որն այս ամառ կարող է հեռանալ ակումբից: Այս մասին հայտնել է լրագրող Մարտա Կարերասը Catalunya Radio-ի եթերում:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: