El Chiringuito-ն հայտնում է, որ ՊՍԺ-ն վերջնագիր է ներկայացրել հարձակվող Կիլիան Մբապեին:
Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունն առաջիկայում ցանկանում է լուծել հարձակվողի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը:
Միջազգային խաղերի ընդմիջումից հետո Մբապեն ստիպված կլինի տալ իր պատասխանը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարացնելու մասին:
Հիշեցնենք, որ Նեյմարը և Մբապեն դեռ չեն պատասխանել ՊՍԺ-ի առաջարկին՝ պայմանագիրը երկրաձգելու վերաբերյալ։