«Բոլոնյայի» հարձակվող Մուսա Բերոոուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալը»։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Ա Սերիայի 28 խաղի, դարձել 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի տրանսֆերային արժեքը 18 մլն եվրո է։
Հիշեցնենք, որ Բերոուն «Բոլոնյա» էր տեղափոխվել «Ատալանտայից»։























































