Կանանց «Զվեզդա 2005» թիմի և Երևանի «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանում կանանց հանդեպ վերաբերմունքի մասին։
«Կարծում եմ՝ մեր երկրում (նկատի ունի Ռուսաստանը՝ ArmSport) թերագնահատում են կանանց, նրանց ինտելեկտուալ հնարավորությունները, մեզ մոտ ինչ-որ կլիշե կա ցանկացած գործունեության մեջ նրանց ունակությունների վերաբերյալ։ Հավանաբար, դրա համար էլ այս վիճակում ենք։
Կին-ֆուտբոլիստներն իրենց նպատակասլացությամբ ուժեղ են տղամարդկանցից։ Նրանք ավելի հավատարիմ են գործին։ Դրան բացատրություն կա․ կանանց ֆուտբոլում նման փողեր չկան։ Հետևաբար, սպորտը առաջնային է դառնում։ Ես կանանց ֆուտբոլում միայն լավագույնների հետ եմ աշխատել։
Ես հասկացա, որ ինձ մոտ ավելի լավ է ստացվում հենց կանանց ֆուտբոլում։ Չեմ կարող ասել՝ ինչու։ Եթե դու լավ մոտիվատոր ես, քեզ համար ավելի հետշտ է աղջիկների հետ աշխատելը»,- ասել է Գրիգորյանը։