«Բարսելոնան» շտապեցնում է Չավիին որոշում կայացնել կատալոնացիների գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ: Ըստ Mundo Deportivo-ի ՝ կատալոնացիներ նախկին ֆուտբոլիստը այսօր պետք է վերջնական պատասխան տա:
Չավին, ով ներկայումս Քաթարի «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչն է, Դոհայում հանդիպել է «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի և ակումբի գլխավոր տնօրեն Օսկար Գրուի հետ: Դա հաստատել են «Ալ-Սաադի» ներկայացուցիչները:
Եթե Չավին ընդունի «Բարսելոնայի» առաջարկը, երկուշաբթի օրը կատալոնական ակումբը կազատի Էռնեստո Վալվերդեին աշխատանքից: Հակառակ դեպքում 55-ամյա մասնագետը կշարունակի իր աշխատանքը թիմում, բայց հնարավոր է, որ նա անձամբ որոշի հրաժարական տալ:
Նշվում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Սերխիո Բուսկետսը լավ հարաբերություններ են պահպանում Չավիի հետ և ուրախ կլինեն տեսնել իրենց նախկին թիմակիցին որպես նոր գլխավոր մարզիչ: