Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքը քվեարկություն էր կազմակերպել՝ պարզելու վերջին տասնամյակի լավագույն Գրան պրին:
Ամենաշատ ձայներն է ստացել 2019 թվականի Գերմանիայի Գրան պրին: Հոկենհայմի էտապում լավագույնն էր Մաքս Ֆերստապենը, երկրորդը Սեբաստիան Ֆետելն էր, երրորդը՝ Դանիիլ Կվյատը:
Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականում է 2011 թվականի Կանադայի Գրան պրին, իսկ երրորդը՝ 2019 թվականի Բրազիլիայի Գրան պրին: