VBet Հայաստանի Պրեմիեր-լիգայի 16-րդ տուրում «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին» ու ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը:
Խաղից հետո իր տպավորություններով ակումբի մամուլի ծառայության հետ կիսվել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
«Պարզ է, որ խաղը մեզ չբավարարեց։ Վերջին երկու հաղթանակներից հետո որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը։ Հենց այդտեղ էլ սխալվեցինք, քանի որ թարմության պակաս նկատվեց տղաների մոտ, հոգնածություն նկատվեց։
Խաղը վատ չսկսեցինք, եթե կարողանար Ուրոշը իրացնել գոլային պահը, խաղը մեզ համար ավելի հեշտ կդասավորվեր։ Բայց չկարողացանք օգտագործել այդ պահը ու հետո արդեն ինչ-որ բաներ մեզ մոտ սկսեցին չստացվել»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։