VBET ՀՊԼ-ի 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային»: Տանտերերի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խաղից հետո ասել է հետևյալը․
«Դժվար խաղ ստացվեց՝ ինչպես որ սպասում էինք։ Քանի որ տուրի ամենակարևոր խաղն էր ու, կարելի է ասել, դերբի էր։ Փառք ու պատիվ տղաներին, որ ամբողջ 90 րոպե կարողացան կարգապահ խաղ ցուցադրել։
Տեսաք՝ առաջին կեսի վերջնամասից սկսած խնդիրներ ունեցանք։ Կարևորը, որ կարողացանք 3 միավոր վերցնել։ Շարժվում ենք առաջ»։
Մանրամասները՝ տեսանյութում։