«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն կիսվել է Եվրոպական Սուպերլիգայի հնարավոր ստեղծման վերաբերյալ իր տեսակետներով:
«Սուպերլիգա՞։ Ես այս գաղափարի մեծ սիրահարը չեմ: Նախ մենք պետք է լուծենք COVID-19-ի խնդիրը:
Մեզ իսկապես պակասում է երկրպագուների աջակցությունը և երկրպագուների փողերը, ֆուտբոլը տուժում է այս պատճառով: Եթե այս խնդիրը լուծենք, միգուցե հնարավորություն ունենանք վերադառնալ բնականոն կյանքի:
Մեծ ակումբները վերջին մեկ տարվա ընթացքում հսկայական վնասներ են կրել: Սա կարող է ազդել գալիք տասնամյակների վրա»,- մեջբերում է Ռումեիգեին Calciomercato-ն: