«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն արձագանքել է շշուկներին այն մասին, թե մյունխենյան ակումբը հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով։
«Չգիտեմ որտեղից են գալիս այդ շշուկները։ Միայն մի բան կարող եմ ասել․ մեզ մոտ այդ դիրքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է խաղում։
Ռոբերտ Լևանդովսկիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվական։ Եվ ես վստահ եմ, որ նա դեռ երկար բարձր մակարդակով կխաղա»,- Ռումենիգեի խոսքերն է փոխանցում SportBild-ը։