Այսօր կայացած VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված «Արարատ» – «Ուրարտու» խաղում Վարդան Բիչախչյանի սաները 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպումից հետո Բիչախչյանն ասել է հետևյալ․
«Խաղը մի փոքր լավ չսկսեցինք։ Առաջին 15 րոպեների ընթացքում թիմը խաղը չէր զգում։ Ունեցանք նաև սխալներ, որի արդյունքում հակառակորդը կարողացավ մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծել։ Հետո կամաց-կամաց կարողացանք մտնել խաղի մեջ։ Շատ կարևոր գոլ խփեցինք առաջին կեսի վերջնամասում։
Երկրորդ կեսում կարողացանք զարգացնել հաջողությունն ու երկրորդ գոլը խփել»։
Մանրամասները՝ տեսանյութում։