Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչի շրջանակում «Հոֆենհայմն» անցկացրեց առաջին հանդիպումը՝ հյուրընկալվելով «Մոլդեին»։
Գերմանական թիմի համար խաղը շատ լավ էր դասավորվում։ 8-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Մունաս Դաբուրը։ 28-րդ րոպեին Դաբուրը դուբլ ձևակերպեց։ 41-րդ րոպեին Մարտին Էլինգսենը կրճատեշ հաշիվը։ 45+3-րդ րոպեին «Հոֆենհայմը» դարձյալ մեծացրեց առավելությունը։ Գոլի հեղինակ դարձավ Քրիստոֆ Բաումգարտները։
Երկրորդ կեսում տանտերերը կարողացան հետ բերել կորցրածը։ 70-րդ րոպեին աչքի ընկավ Էրիկ Ույլանդ-Անդերսենը։ 4 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Դավիդ Դատրո Ֆոֆանան։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դուրս եկավ փոխարինման հանդիպման 62-րդ րոպեին։