Մոսկվայի «Դինամոյի» ադրբեջանցի հարձակվող Ռամիլ Շեյդաևը լքել է մոսկովյան ակումբը , հաղորդում է թիմի պաշտոնական կայքը:
«Դինամոն» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին և հաջողություն մաղթել նրան:
Նշվում է, որ մոսկովյան ակումբի ղեկավարությունը դժգոհ էր ֆուտբոլիստի ցուցադրած խաղից:
Հիշեցնենք, որ 23-ամյա հարձակվողը «Դինամո» էր տեղափոխվել 2019-ի հուլիսին՝ «Կռիլյա Սովետով» ակումբից:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Շեյդաևը մասնակցել է 9 հանդիպման և դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ: