«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է հինգ նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու մասին:
Թիմին են միացել Արման Հարությունյանը , Էդգար Մկրտչյանը , Ռամազան Յագմուրով , Էմիր Ազալի Դաուտովը , Իսմաիլջան Իսմանովը:
Վերջերս թիմը ներկայացրել էր նաև նոր մարզչական շտաբը: «Լեռնային Արցախի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արտաշես Ադամյանը , իրեն օգնելու են Սարգիս Աղաջանյանը ու Համլետ Հարությունյանը: