«Արարատ-Արմենիայի» երկրպագուների ALFA ակումբի անդամները Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիին:
«Բարի գալուստ մեր ընտանիք»,- այսպես են մակագրե Պիզելիի հետ լուսանկարը երկրպագուները:
Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիան» դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարեց Պիզելիի տեղափոխության մասին:
Հիշեցնենք՝ Պիզելին նոյեմբերի 12-ին հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Մեր ընտրանու կազմում «ամենահայ բրազիլացին» անցկացրել է 66 խաղ ու դարձել 11 գոլի հեղինակ: