ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանագրերով, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզաշխարհի 4 ներկայացուցիչ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած վաստակի համար արժանացել է կրծքանշանի և մեդալի, 8 մասնագետ ստացել է վաստակավոր մարզչի, իսկ 26 մարզիկ՝ սպորտի վարպետի պատվավոր կոչում:
Պատվավոր կոչումները մարզաշխարհի ներկայացուցիչներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ArmSport-ի ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը ներկայացնում է պարգևատրման լուսանկարները: