«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն աջակցել է #TogetherForLearning արշավին:
«Կանադայում այսօր մեկնարկել է #TogetherForLearning արշավը, որն աջակցում փախստականների կրթությանն ամբողջ աշխարհում: Շնորհակալ եմ Կանադային, որ ինձ պես երիտասարդներին սովորելու հնարավորություն է տալիս՝ ավելի պայծառ ապագայի համար», — գրել է կանադացին Twitter-ում:
«Մեր երեխաները պայծառ ապագայի իրավունք ունեն, ներառյալ փախստականները: Դա սկսվում է կրթությունից», — ավելացրել է Դեյիսը:
Դեյվիսը ծնվել է Գանայում՝ փախստականների ճամբարում, որտեղ նրա ծնողները փախել են Լիբերիայից: Նրա ծնողները Կանադա են տեղափոխվել, երբ նա հինգ տարեկան էր: