«Բարսելոնան» և «Միլանը» բանակցություններ են վարում պաշտպանների փոխանակման շուրջ: Այդ մասին հայտնում է football-espana-ն:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը դեռևս հաջողության չի հասել կատալոնացիների պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյի գնման հարցում: «Բարսելոնան» պնդում է, որ «Միլանի» ավագ Ալեսիո Ռոմանյոլին ընդգրկվի այս գործարքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ևս ցանկանում է ձեռք բերել Ռոմանյոլիին: