ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարիերան կշարունակի Պորտուգալիայում:
Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Պորտիմոնենսեի» հետ մինչեւ մրցաշրջանի ավարտը: 34-ամյա ճապոնացին վերջերս լքեց «Բոթաֆոգոն»:
Ավելի վաղ Հոնդան նշել էր, որ ցանկանում է շարունակել խաղել պրոֆեսիոնալ մակարդակում, որպեսզի Ճապոնիայի հավաքականի հետ մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին։