ԲԿՄԱ-ի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարիերան կշարունակի Պորտուգալիայում: O Jogo-ն հայտնում է, որ 34-ամյա ճապոնացին տեղափոխվել է «Պորտիմոնենսե»:
Հոնդան կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կիսապաշտպանի հետ միասին «Պորտիմոնենսեին» է միացան հարավկորեացի Լի Սոնգ-Վուն և ֆրանսիացի Դենիս-Ուիլ Պոհան:
Կեյսուկե Հոնդայի նոր ակումբը 16 տուրից հետո Պորտուգալիայի առաջնությունում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Կիսապաշտպանի վերջին ակումբը «Բոթաֆոգոն» էր, որը նա լքեց 2020 թվականի դեկտեմբերի 30-ին: