Այսօր՝ փետրվարի 1-ին, ինչպես նախատեսված էր, կայացել է ՀՖՖ արտահերթ ժողովը։
Ինչպես տեղեկացնում է ժողովի ֆեյսբուքյան էջը՝ ՀՖՖ արտահերթ ժողովը կայացել է Գյումրիում։ Դրան մասնակցել են ՀՖՖ 24 անդամներից 13-ը: Նշվում է, որ ժողովն ընդմիջվել է մեկ ժամով, որպեսզի «Անի» և «Վեստ Արմենիա» ակումբները հնարավորություն ունենան արձագանքելու և հարկ եղած դեպքում դիրքորոշում հայտնելու:
Ժողովի ընթացքում կայացած քվեարկությամբ որոշվել է «Շիրակ» ՖԱ-ին անդամագրել ՀՖՖ-ին։