«Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերին:
Marca-ի փոխանցմամբ, մադրիդցիները արդեն բանակցություններ են սկսել գերմանական ակումբի հետ 26-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ: Տրանսֆերի գումարը կարող է կազմել 30 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ինքը խոստովանել է «Բորուսիայի» ղեկավարությանը, որ ցանկանում է վերադառնալ Լա Լիգա:
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում խփել յոթ գոլ և կատարեց երկու գոլային փոխանցում: