Իսպանական «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերը Լա լիայի «Էլչեի» դեմ խաղում վնասվածք է ստացել (0-0) և շարքից դուրս է մնացել անհայտ ժամանակով, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ Ալկասերը վնասել է ազդրի մկանը և խորացված հետազոտություն պետք է անցնի:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ առաջնությունում Ալկասերը մասնակցել է 12 հանդիպման և դարձել է 9 գոլի հեղինակ: