Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Նորավանք» ակումբը հայտարարել է նոր համալրումների մասին:
Ակումբին են միացել 21-ամյա պաշտպան Արման Ասիլյանը և 23-ամյա պաշտպան Արման Խաչատրյանը։
Մինչ «Նորավանքին» միանալն Արման Ասիլյանը հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Լոռի» ֆուտբոլային ակումբում։
Իսկ Արման Խաչատրյանը եղել է «Վան» ակումբի ֆուտբոլիստ։
Նշենք՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Նորավանքը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 13 խաղից հետո վաստակած 19 միավորով: