«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է Եվրո-2020-ից հետո իր պլանների մասին.
«Այո՛, հնարավոր է, որ հավաքականի հետ Եվրո-2020-ը դառնա իմ վերջին խոշոր մրցաշարը: Եկեք լինենք արդար. դա լիովին ակնառու է: Կխոսեմ մարզչի հետ՝ հասկանալու համար, թե որն է լավագույն տարբերակը թե իմ, թե հավաքականի համար: Ես արդեն ասել եմ, որ ապագայում կօգնեմ պատանի ֆուտբոլիստներին:
Գլխավորը հավաքականի լավ ելույթներն են: Կարևոր չէ, թե ինչ եմ ուզում ես, կարևոր է, որ թիմի մոտ ամեն ինչ լավ լինի»,-ասել է 31-ամյա կիսապաշտպանը: