«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին,որը վերջին երկու ամսում կատարում էր նաև թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, հաստատվել է այս պաշտոնում:
Անգլիական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ գլխավոր մարզիչ Ռունին 2,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ մինչև 2023 թվականի ամառը:
Ռունին անցած տարվա նոյեմբերին էր ստանձնել «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը՝ Ֆիլիպ Կոկուի հեռացումից հետո: Որպես ֆուտբոլիստ 35-ամյա անգլիացին ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում Չեմպիոնշիփի 10 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: Թիմը, 22 տուրում վաստակելով 19 միավոր, գտնվում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակի վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 22-րդ հորիզոնականը:
Նախքան անցած տարի «Դերբի» տեղափոխվելը՝ Ռունին հանդես է եկել «Դի-Սի Յունայթեդում», «Էվերթոնում» և «Մանչեսթեր Յունայթեդում»: