«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը վերսկսել է թիմի հետ մարզումները: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Կոմանը բաց է թողել Բունդեսլիգայի նախորդ տուրի «Մայնցի» դեմ խաղը (5-2):
Ընդհանուր խմբի հետ մարզումներին են վերադարձել նաև պաշտպան Բունա Սարը, կիսապաշտպան Մարկ Ռոկան ու հարձակվող Ջոշուա Զիրկզեեն: