«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է կարիերան շարունակել Պորտուգալիայում: Այս մասին հայտնում է A Bola-ն:
Աղբյուրի համաձայն, 34-ամյա ֆուտբոլիստը առաջարկ է ստացել «Պորտիմոնենսեից», որը առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին տեղը: Ինքը ՝ Կեյսուկեն, դեռ չի կողմնորոշվել ՝ ցանկանում է կարիերան շարունակել եվրոպայում, թե ոչ:
Հոնդան «Բոտաֆոգո» է տեղափոխվել 2019-ի տարեսկզբին: