«Ռոման» ցանկանում է ձեռք բերել «Սելթիկի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Հռոմեական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են 20-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ: Շոտլանդական ակումբը խաղացողի տրանսֆերի համար պահանջում է առնվազն 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ վերջերս «Ռոման» հետաքրքրված էր նաև «Զոենիթի» հարձակվող Սեբաստիան Դրյուսիով: