«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մոտ է անգլիական թիմից հեռանալուն:
27-ամյա ֆրանսիացին արդեն տեղեկացրել է ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերին, որ ցանկանում է հեռանալ թիմից ու պատրաստ է դա անել արդեն հունվարին:
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հաստատել էր, որ Պոգբան մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:
Պոգբայի գործող պայմանագիրը ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է 2022-ի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալն» ու «Յուվենտուսը»: